2020-12-18 16:49
Սեփ․Տեղ․
ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԱՐՑԱԽԻՆ ԿՆՎԻՐԱԲԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Արդշինբանկն այս տարի հրաժարվել է ամանորյա նվերների ավանդական գնումից և տնտեսված միջոցներն ուղղել պատերազմից տուժած Արցախին:
Ըստ Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանի՝ Ամանորի նախաշեմին Բանկը որոշում է կայացրել այն բոլոր միջոցները, որ ավանդաբար ծախսվել են հաճախորդներին նվերներ անելու վրա, որպես նպատակային օգնություն տրամադրել պատերազմից տուժած Արցախին: Նա Արդշինբանկի անունից կոչ է արել միանալ Բանկի նախաձեռնությանը: Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին մեզ Նոր տարվա նվեր չանել ու տնտեսված գումարն ուղղել Արցախին,- նշել է Ա. Անանյանը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: