ՊԲ-ն հերքում է 62 հայ զինծառայողի գերեվարման մասին ադրբեջանական կեղծ հրապարակումները

Արցախի պաշտպանության բանակը հերքում է 62 հայ զինծառայողի գերեվարելու մասին ադրբեջանական կեղծ հրապարակումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի:

«ԱՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

Հորդորում ենք հայրենական լրատվամիջոցներին չտարածել ադրբեջանական կեղծ հրապարակումներ, որոնք նպատակ ունեն ազդել հասարակության տրամադրությունների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: