2020-12-19 15:33
Լրատվական գործակալություններ
Ազատամարտիկները Եռաբլուրում պատ են կազմել
Ազատամարտիկները Եռաբլուրում պատ են կազմել՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն: Այս մասին գրում է Mediaport թելեգրամյան ալիքը։
Հիշեցնենք, որ ժամը 13։00-ին Հանրապետության հրապարակից սգո երթ է մեկնարկել դեպի Եռաբլուր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Ազատամարտիկները, պատերազմի ժամանակ զոհվածների հարազատները Եռաբլուրում են, նրանք հավաքվել են՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, տեղեկացնում է Panorama.am-ը։