2020-12-21 09:47
Լրատվական գործակալություններ
Դավիթ Տոնոյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Եռաբլուր, ծաղիկ դրել զոհվածների շիրիմներին։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն իր պաշտոնը թողել է նոյեմբերի 20-ին, ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունից տասն օր անց։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դա իր սեփական որոշումը չի եղել։ Տոնոյանին պաշտոնում փոխարինել է Վաղարշակ Հարությունյանը։
Նշենք նաև, որ ԶԼՄ-ում լուրեր էին տարածվում, որ Տոնոյանը պաշտոնաթող լինելուց հետո հեռացել է երկրից, գրում էին, որ նա Ավստրիայում է։