2020-12-22 11:18
Լրատվական գործակալություններ
Հայտնաբերվել ևս 8 զոհված զինծառայողի աճյուն
Հադրութի, Ջաբրայիլի և Հորադիզի ուղղությամբ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի 22-ին, News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Հորադիզի, Ջաբրայիլի և Շուշիի լեռնաանտառային տարածքներում»,- նշեց Հունան Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի մարմին: