«ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ»-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հարգելի ընթերցող

Եկել է մեր Հայրենիքի փրկության պայքարի վճռորոշ փուլը։ Այսօր հայտարարվել են համընդհանուր գործադուլ և անհնազանդության ակցիաներ։ Ազգադավ իշխանությունը, որը հանձնեց Արցախը և անդունդի եզրին հասցրեց Հայաստանը, պետք է անհապաղ հեռանա և դրանով իսկ հնարավորություն տա փրկել երկիրն ու պետությունը։

Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ժողովրդի պատմության մեջ տեղի ունենա հերթական արհավիրքը և պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի կանխենք աղետը, որն անխուսափելիորեն կներխուժի յուրաքանչյուր հայ ընտանիք, եթե Նիկոլ Փաշինյանն ու իր հրոսակախումբը մնան իշխանության ղեկին։

«Գոլոս Արմենիի»-ին միանում է բողոքի ակցիային և աջակցում միավորված ընդդիմության բոլոր պահանջներին։ Միաժամանակ, հաշվի առնելով մեր աշխատանքի առանձնահատկությունը, հավատարիմ ենք մնում մեր մասնագիտական պարտքին և շարունակելու ենք օբյեկտիվ ու հավաստի տեղեկատվություն ներկայացնել մեր ընթերցողներին տեղի ունեցող ամենի մասին:

ՆԻԿՈԼԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ՛

«ԳԱ»