Արցախի օմբուդսմենը հրաժարական է ներկայացրել պաշտոնից
Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից, այս մասին նշվում է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի Facebook-յան էջում, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում՝ առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և Արցախի Հանրապետության «ԱԺ կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածով»,- հաղորդվում է հայտարարության մեջ:
Նաև նշվում է, որ Պաշտպանի հրաժարականը պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից:
«Տեղեկացնում ենք, որ վաղը՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով, որը ուղիղ եթերով կհեռարձակվի ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջով ու յութուբյան ալիքով»,- նշվում է հաղորդագրության մեջ: