Գրիգորի Մարտիրոսյան․ Ղարաբաղի տնտեսությանը հասցրած վնասը համեմատելի է ՀՆԱ-ի մի քանի տարվա ծավալների հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված բախման ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությանը հասցված վնասը համեմատելի է նրա ՀՆԱ-ի մի քանի տարիների ծավալների հետ, այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Հակառակորդի հասցրած վնասը հսկայական է: Այժմ աշխատանքներ են տարվում այն գումարային առումով գնահատելու ուղղությամբ, բայց արդեն կարող ենք ասել, որ այն համեմատելի է հանրապետության ՀՆԱ-ի մի քանի տարիների ծավալների հետ: Սա առաջին հերթին վերաբերում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան», - ասել է Մարտիրոսյանը:

Պետնախարարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական բախումից հետո չճանաչված հանրապետության բնակչությունը հայտնվել է «հումանիտար ճգնաժամի եզրին»:

Մարտիրոսյանն ասել է՝ ռազմական գործողությունների պատճառած վնասը նախապես ազդել է ենթակառուցվածքային օբյեկտների և քաղաքացիների մասնավոր սեփականության վրա:

«Հաշվի առնելով այն փաստը, որ ռազմական գործողությունների հետևանքով տարածքների մեծ մասն անցել է թշնամուն կամ գրավվել, մեր տնտեսությունը զրկվել է գյուղատնտեսական նշանակության հողերի և էներգետիկ օբյեկտների մեծ մասից: Էլ չենք ասում այն մասին, որ քաղաքացիների գույքի մեծ մասը՝ անշարժ գույք, անձնական և գյուղատնտեսական սարքավորումները, նույնպես ոչնչացվել, կամ մնացել է մեր վերահսկողությունից դուրս», - նշել է պաշտոնյան: