Ընդդիմությունը շրջափակելու է կառավարության շենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վաղը` դեկտեմբերի 24-ի առավոտյան ժամը 10։00-ից, ընդդիմությունը բոլոր կողմերից շրջափակելու է ՀՀ կառավարության շենքը:

 


Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ավարտին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով` այդ ակցիայի նպատակն է, որ կառավարությունը հնարավորություն չունենա մտնելու շենք։

«Նրանց նիստերը վաղուց արդեն կոպեկի արժեք չունեն: Նրանք չպետք է անցկացնեն կառավարության նիստ: Նիկոլ Փաշինյանը պետք է զրկվի իբրև վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից»,-հայտարարեց Մանուկյանը:

Նա նաև շեշտեց, որ կառավարության անդամները հաճախ հետնամուտքով են մտնում շենք, ինչով պայմանավորված` իրենք ծրագրում են շրջափակել շենքի բոլոր մուտքերը։

Ընդդիմությունը գիշերն անցկացնելու է հրապարակի հարակից պուրակում տեղադրված վրաններում։

ՀՀ կառավարության նիստը նախանշված է վաղը ժամը 11։00-ին։