2020-12-27 11:35
Լրատվական գործակալություններ
485 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 157 834
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 485-ով և դարձել 157 834: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 15 280 մարդ, կատարվել է 583 644 (+2 258) թեստավորում, առողջացել են վարակվածներից 139 113-ը։ Գրանցվել է մահվան 2 768 (+16) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել 673, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։