2020-12-27 16:26
Լրատվական գործակալություններ
Բժշկական պարագաներն ու պաշտպանիչ միջոցները Պեկինից Երևան են հասել
Երևան է ժամանել Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարթերային չվերթը, որով տեղափոխվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Covid-19 համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաները և պաշտպանիչ միջոցներ պատվիրված էին ՀՀ առողջապահության նախարարության կողմից, ինչպես նաև Չինաստանում ՀՀ դեսպանության միջոցով» ,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ Երևան կժամանի բեռնատար ինքնաթիռ, որը Չինաստանից կտեղափոխի թթվածնի արտադրության 4 մեծ կայան` բժշկական կենտրոնների համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։