Պատգամավոր Աննա Գրիգորյանը դուրս եկավ «Իմ քայլ»-ը խմբակցությունից

Պատգամավոր Աննա Գրիգորյանը դուրս եկավ «Իմ քայլ»-ը խմբակցությունից, սակայն նա վայր չի դնում մանդատը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի հայրենակիցներ,

Որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։

Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։ Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»,- գրել է նա, տեղեկացնում է News.am։