Բուրսայի 300-ամյա հայկական եկեղեցին վաճառքի են հանել

«Արդյո՞ք վաճառվում է երկրպագության վայրը: Ինչպե՞ս կարող են հասարակությունն ու պետությունը դա թույլ տալ։ Ամոթ ձեզ»,- Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայկական եկեղեցու վաճառքին։

Ավելի վաղ, լրագրող Արիս Նալճը թվիթերում գրել էր, որ Թուրքական կառավարության կողմից բռնագրավված հայկական եկեղեցին Բուրսայում վաճառքի է հանվել 800 000 դոլարով (6.3 միլիոն թուրքական լիրայով):

Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող 300-ամյա հայկական եկեղեցին վաճառքի էր հանվել դեռ 2016 թվականին։ Քանի որ Թուրքիայում եկեղեցին գնելու ցանկություն ունեցող չէր հայտնվել, անշարժ գույքի վաճառքի հարցով զբաղվող ընկերությունը թարմացրել է տեղեկատվութունը, տեղեկացնում է ՓատԻնֆո։