90 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 164 676

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 90-ով և դարձել 164 676։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 885 մարդ, կատարվել է 624 153 թեստավորում, առողջացել են վարակվածներից 153 064-ը։ Գրանցվել է մահվան 2 998 դեպք (+6)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի ավելացել ու մնացել է 729, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։