2021-01-20 12:09
Լրատվական գործակալություններ
Թրամփը չի ներել ոչ Ասանժին, ոչ Սնոուդենին, ոչ էլ ինքն իրեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ներել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին և Ազգային անվտանգության գործակալության ու Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, հետևում է նախագահի կողմից ներվածների ցուցակից, որը տարածել է Սպիտակ տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցուցակի մեջ չեն մտել նաև ո՛չ ինքը՝ Թրամփը, ո՛չ նրա ընտանիքի անդամները, ո՛չ փաստաբան Ռուդի Ջուլիանին:
Թրամփը ներել է ընդհանուր 73 մարդու, իսկ ևս 70-ի պատիժը մեղմել է, տեղեկացնում է News.am-ը: