307 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 165 528

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 307-ով և դարձել 165 528։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 719 մարդ, կատարվել է 630 604 թեստավորում, առողջացել են վարակվածներից 154 046-ը։ Գրանցվել է մահվան 3021 դեպք (+5)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 742, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։