198 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 165 909

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 198-ով և դարձել 165 909։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 593 մարդ, կատարվել է 634 812 թեստավորում, առողջացել են վարակվածներից 154 535-ը։ Գրանցվել է մահվան 3 034 (+4) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 747, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։