2021-02-05 12:58
Լրատվական գործակալություններ
«Ուրալյան ավիաուղիները» սկսում են ուղիղ չվերթերը Կրասնոյարսկից Երևան
Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը փետրվարի 13-ից վերսկսում է ուղիղ չվերթներ իրականացնել Կրասնոյարսկից Երևան։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են ավիափոխադրողի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հրամանագիր էր ստորագրել փետրվարի 15-ից Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: