2021-02-11 10:50
Լրատվական գործակալություններ
0
Սերժ Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» Հանրապետության հրապարակում տեղադրված վրան է այցելել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հյուրընկալվել է «Հայրենիքի փրկության շարժման» Հանրապետության հրապարակում տեղադրված վրանում, որտեղ այսօր գտնվում են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Մեր տեղեկություններով նա մոտ մեկ ժամ է գտնվում է վրանում, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնողները դեռ նախորդ տարվանից վրան են տեղադրել Հանրապետության Հրապարակում և ամեն օր հերթապահություն են իրականացնում:
ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել այս այցից և գրել. «ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հանրապետության հրապարակում գտնվող Հայրենիքի փրկության շարժման վրան»: