2021-02-14 11:53
Լրատվական գործակալություններ
Կուբաթլուի հատվածից ևս 4 աճյուն է հայտնաբերվել
Արցախում փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4 աճյուն։ Տեղեկությունը հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Նախնական տվյալներով՝ դրանք ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ են:
Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն նաև վաղը՝ փետրվարի 15-ին:
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:
Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ օրս գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը` զինծառայող, 2-ը` քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։