ԳՅՈՒՄՐԻ-ԵՐԵՎԱՆ ԳՆԱՑՔԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԳԾԵՐԻ ՎՐԱ ՀԱՅՏՆՎԱԾ ՄԵՔԵՆԱՅԻՆ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Փետրվարի 13-ին, ժամը 13։40-ի սահմաններում Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ Քարակերտ-Դալարիկ հատվածում, Գյումրի-Երևան գնացքը հարվածել է գծերը հատած Toyota camry մակնիշի ավտոմեքենային։

Ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Օգսեն Խառատյանը։ Գնացքի հետ բախման հետևանքով Toyota-ն մոտ 15 մ հեռու է շպրտվել։

Դեպքի վայրի ժամանած շտապօգնության աշխատակիցները վարորդին հոսպտալացրել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նյութեր են նախապատրաստվում։

Основная тема:
Теги: