2021-02-23 14:50
Լրատվական գործակալություններ
Boeing 737 օդանավի առևանգման մասին ՔԱԿ-ը պաշտոնապես տեղեկատվություն չի ստացել
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
Նշենք,. որ փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: