Վազգեն Մանուկյանն այսօր երեկոյան կլինի Ազատության հրապարակում

Այսօր՝ ժամը 17:00-19:00-ին, Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կրկին կայցելի Ազատության հրապարակ հանդիպելու քաղաքացիների հետ:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Ձեզ հուզող բոլոր հարցերը, այդ թվում Շարժման գործունեության հետ կապված, հնարավորություն ունեք քննարկելու Վազգեն Մանուկյանի հետ»,- հայտնում են Հայրենիքի փրկության շարժումից։