Փաշինյանի հրաժարականի պահանջով մի շարք փողոցներ են փակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով՝ քաղաքացիներն առավոտ շուտ Երևանի Սարալանջի հատվածում փակել են Վերին անտառային փողոցը։

 


«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով՝ քաղաքացիներն առավոտ շուտ Երևանի Սարալանջի հատվածում փակել են Վերին անտառային փողոցը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Վանկարկումները ավտոմեքենաներն ուղեկցում էին ձայնային ազդանշաններով։

Նույն պահին մայրաքաղաքի այլ հատվածներում ևս բողոքի ակցիաներ էին ընթանում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները բարձրախոսով հայտարարել են, որ այդ գործողությունները չեն բխում հավաքների մասին օրենսդրությունից. ակցիան իրականացնող քաղաքացիները բացեցին ճանապարհը:

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները փողոցները փակ են պահել մոտ 20 րոպե։