Չինաստանի նախագահը հայտարարել է բացարձակ աղքատության նկատմամբ լիակատար հաղթանակի մասին

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հինգշաբթի հայտարարել է բացարձակ աղքատության վերացմանն ուղղված Չինաստանի ջանքերի լիակատար հաղթանակի մասին, հաղորդում է Reuters-ը:

Չորեքշաբթի People’s Daily թերթը մեկնաբանություն էր հրապարակել, որում ողջունվում է Սիի օրոք աղքատության վերացմանն ուղղված «պատմական ցատկը»:

Չինաստանը բացարձակ աղքատությունը որպես մեկ շնչի հաշվով եկամուտ է սահմանում, որը տարեկան նոտ 4000 յուան է (620 դոլար) կամ օրական մոտ 1.52 դոլար է կազմում: Սա համեմատելի է Համաշխարհային բանկի սահմանած օրական 1.90 դոլարի համաշխարհային շեմի հետ:

Կիրակի հրապարակված «Քաղաքականության թիվ 1 փաստաթղթում» Չինաստանը խոստացել է հավատարիմ մնալ աղքատության դեմ պայքարի իր քաղաքականությանը, տեղեկացնում է News.am-ը: