Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ․ Կոչ ենք անում կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին

Սիրելի հայրենակիցներ, այս օրհասական պահին կոչ ենք անում ձեզ տեր լինել մեր պետությանը, կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա։ Դա է մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտ գրավականը, դա է այսօրվա հրամայականը»:

News.am