168.am․ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՉԵՆ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՇԵՆՔԵՐԻՑ

168.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանությունը նախարարությունների աշխատակիցներին թույլ չի տալիս դուրս գալ մասնաշենքերից, որպեսզի հետո նրանց բերեն Հանրապետության հրապարակ՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցելու:

Այս մասին մեզ տեղեկացրեցին ՀՀ Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններից: Նույն իրավիճակն է նաև թաղապետարաններում: Ի դեպ, այս պահին նաև փակում են Երևանի որոշ փողոցներ, օրինակ՝ Ամիրյան փողոցը:

Քիչ առաջ News.am-ի խմբագրություն էր ահազանգել մի քաղաքացի, որը հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Երևան տոնավաճառը» փակել են, աշխատակիցներին ուղարկել են Փաշինյանի կազմակերպած ակցիային։

News.am