Այվազյանը Լավրովին տեղեկացրել է տիրող իրավիճակի վերջին զարգացումների մասին

Փետրվարի 25-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:

«Ա. Գ. Այվազյանը տեղեկացրել է ՀՀ-ում տիրող իրավիճակի վերջին զարգացումների մասին: Ռուսական կողմն ընդգծել է, որ իրավիճակը դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ, հույս ունենք, որ այն կկարգավորվի խաղաղ հունով»,-ասվում է հաղորդագրության մեջ: