Սաղաթելյան․ Նիկոլի հրահանգով զինված խմբերով պետք է մտնեն ՊՆ և ձերբակալեն բանակի գեներալներին

Երկրի վարչապետի աթոռին կառչած անձը այս րոպեներին երկիրը փորձում է տանել քաղաքացիական պատերազմի և Երևանում թափել արյուն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով ուժային կռույցների ղեկավարներին չենթարկվել նրա հրահանգներին:

«Հակառակ դեպքում դուք այդ խելագարի հետ մեր երկիրը կտանեք նոր ցնցումների: Եկեք բոլորս միասին պահանջենք ոստիկանությունից և ԱԱԾ-ից՝ հրաժարվել կատարելու այդ խելագարի հրահանգները: Մենք տեղեկություն ունենք, որ Նիկոլի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի և զինված խմբերի միջոցով մտնեն ՊՆ և ձերբակալեն բանակի գեներալներին: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ կանգնելու հայոց բանակի կողքին և դա թույլ չտալու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am-ը: