Առուշանյան․ Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և ողջ շտաբին, այս պատմական և վճռական պահին հայի և Հայաստանի Հանրապետության կողքին կանգնելու համար։

«Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ և դավաճան իշխանությունը պետք է հեռանա և վերջ պետք է դրվի այս դավաճանական պրոցեսսին, որի արդյունքում մենք ժամ-ժամ հայրենիք ենք կորցնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԶՈւ ԳՇ-ը հայտարարությամբ էր հանդես եկել, որով պահանջել էր ՀՀ կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, տեղեկացնում է Panorama.am։