ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միջնորդություն են ներկայացրել ժամը 18։00-ին արտահերթ նիստ հրավիրելու համար

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել՝ ժամը 17:30-ին խորհրդի նիստ, իսկ 18։00-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար։

Օրակարգում երկու հարց է՝ արտակարգ դրության չեղարկում և երկրում ստեղծված իրավիճակի քննարկում։

Նշենք, որ «Իմ քայլի» պատգամավորները խորհրդարանում չեն, նրանք միացել են Նիկոլ Փաշինյանի կոչին և գնացել են Ազատության հրապարակ։

News.am