Արփինե Հովհաննիսյան․ Երկրորդ պատերազմն է մոտենում, եթե այս թուրքը մնա իշխանության

Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը չէ, որովհետև առանց բանակի վարչապետն անգլուխ ձիավոր է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Սա պատմական պահ է, որովհետև 21-րդ դարում Հայաստանը թուրքից ազատագրելու պահ է։ Թուրքը՝ նույն ինքը Նիկոլ Փաշինյանը, առաջին փուլով բերեց Արցախյան երկրորդ պատերազմը, որովհետև նպատակ ուներ Արցախը հանձնելու, դրա համար առաջին վայրկյանից վարկաբեկեց բանակը և բոլոր հերոսներին, փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։

Հիմա երկրորդ փուլն է։ Երկորդ պատերազմն է մոտենում, եթե այս թուրքը մնա իշխանության, որովհետև Արցախն իրեն բավարար չէ, ինքը պետք է Հայաստանն էլ հանձնի»,- նշեց Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ հնարավոր է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, սակայն իր փոխարեն հանրապետության վարչապետ ընտրվի իշխող խմբակցության անդամ։

«Իրենք այսօր վախենում են ժողովրդից, և այդ վախի ներքո Նիկոլ Փաշինյանը կոչեցյալ թուրքը կարող է հրաժարական տալ և փոխարենն ընտրել իր ֆրակցիայից մեկ այլ թուրքի։ Եկեք պայմանավորվենք, որ իրենց ֆրակցիայից որևէ մեկը չի կարող լինել վարչապետ, որովհետև նույն թուրքն է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանը իրավապահ մարմիններին կոչ արեց հետևել Գլխավոր շտաբի օրինակին և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Այսօր Հայաստանի Հանրապետության բանակի կողքին պետք է լինի Հայաստանի մասին մտածող ցանկացած ոք։ Հիմա հերթն Ազգային անվտանգության ծառայությանը, Գլխավոր դատախազությանը և մյուս իրավապահ մարմիններինն է։ Դուք պարտավոր եք, ձեր հերթն է կանգնելու պետության կողքին։ Ազատագրենք մեր երկիրը թուրքից։ Հայաստանը թուրքին նվիրած ստահակը, հոգով հաշմանդամ վիժվածքը, մեր երեխեքի արյունը թափած ստահակն այս երկրում տեղ չունի»,- ավելացրեց Արփինե Հովհաննիսյանը, տեղեկացնում է News.am։