Իշխան Սաղաթելյան․ Պատվիրակություն ենք ուղարկում ՀՀ նախագահի մոտ

Ազգային ժողովը նիստ չի գումարել, ԱԺ-ն շարունակում է մնալ ոչ իր դիրքերում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am-ը:

«Մենք քիչ հետո կհրապարակենք քաղաքական մեծամասնության պատգամավորների անունները, իրենք պարտավոր են ներկայանալ և հրավիրել ԱԺ նիստ: Երկրորդ, մենք պատվիրակություն ենք ուղարկում ՀՀ նախագահի մոտ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու շուրջ:

Երրորդ, նոր գլխավոր խելագարը հայտարարել է, որ եթե քաղաքական հայտարարությունները չափն անցնեն, կձերբակալեն: Եկեք բոլորս միասին ասենք՝ գլուխդ պատին կտաս, թե կարող ես մարդ ձերբակալել: Որևէ մեկը չփորձի վախեցնել մեր ժողովրդին: Դուք պարտավոր եք հաշվի նստել ժողովրդի, բանակի հետ»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ քիչ անց կբերեն վրաններ, վառարաններ, ջուր, թեյ, որ կարողանան ցրտին դիմանալ. «Պինդ կանգնում ենք, որ հասնենք մեր պահանջի կատարմանը»: