Եվրոմիությունը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Եվրոմիությունն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և բոլոր կողմերին զսպվածության և հանգստության կոչ անում: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Սթանոյի տարածած հայտարարության մեջ:

«Եվրոմիությունը ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին։ Իրադարձության բոլոր մասնակիցներին կոչ ենք անում հանգստություն դրսևորել և խուսափել հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հետագա սրման հանգեցնել»,- ասված է հայտարարության մեջ:

ԵՄ-ում ընդգծել են, որ բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է լուծել երկխոսության ճանապարհով:

«Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն արձագանքել մարտահրավերներին»,-ընդգծվում Է փաստաթղթում, տեղեկացնում է Mamul.am-ը: