ՌԴ հայերի միությունն աջակցություն է հայտնել ՀՀ ԳՇ-ի հայտարարությանը

Ռուսաստանի հայկական սփյուռքը անհանգստացած է Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրաժարական տալու համառ դժկամության և նրա թիմի կործանարար գործողությունների պատճառով: Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am:

«Չկարողանալով հաղթահարել որևէ խնդիր տնտեսական և սոցիալական ոլորտներում, որոնք կարող են բարելավել մարդկանց կյանքը, երկիրը դեպի պատերազմ և կապիտուլյացիա տանելով, առանց պատերազմի պատճառների, ընթացքի ու արդյունքների հետաքննության հանձնաժողով ստեղծելու` Փաշինյանը, թաքնվելով ժողովրդի անվան տակ, շարունակում է համաձայնողական քաղաքականությունը, որը դեպի պետականության կորստի և երկրի բնակչության կյանքի վատթարացման է տանում:

Ռուսաստանի հայերի միության դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է և մնում է անփոփոխ. Փաշինյանը և նրա ամբողջ թիմը պետք է հրաժարական տան: Իշխանության մնալու նրանց յուրաքանչյուր լրացուցիչ րոպե անդառնալի վնաս է հասցնում հայոց պետականությանը և ամբողջ հայ ժողովրդին: Մենք պաշտպանում ենք Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ուշացած, սակայն արդար պահանջը Փաշինյանի հրաժարականի մասին:
Այն փաստը, որ պատերազմում Հայաստանի պարտության, հազարավոր մարդկային կորուստների և Արցախի մեծ մասի կորստի համար պատասխանատու Փաշինյանի և նրա թիմի մնալն իշխանության գլխում ազգային նվաստացում է և էլ ավելի մեծ կորուստների է հանգեցնում` դատապարտվածության և հուսահատություն զգացողություն ստեղծելով:

Հատկանշական է, որ այսօր Փաշինյանի բռնապետական ​​ռեժիմին բացահայտորեն աջակցում են Թուրքիայի ղեկավարները` Էրդողանը, Չավուշօղլուն, և այլոք` նրանք, ում վրա, ինչպես և` Ալիևի, դեռ չի սառել մեր որդիների արյունը, և ովքեր արդեն պատերազմի ավարտից հետո շարունակում են իրենց հայատյաց հռետորաբանությունն ու հանդուգն հարձակումները, որոնք նվաստացնում են մեր երկրի և մեր ժողովրդի արժանապատվությունը:

Մենք վստահ ենք, որ Փաշինյանի հրաժարականը, որը ժամանակի և Հայաստանի և սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերի հրամայականն է, թույլ կտա շրջել մեր պատմության այս խայտառակ էջը, և պայմաններ կստեղծի, որպեսզի մեր ժողովուրդը կրկին ոտքի կանգնի, երկրի տնտեսական զարգացման դրական օրակարգ ձևավորի և վերականգի իր վստահությունն ու հարգանքը տարածաշրջանում և աշխարհում»: