Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ԶՈՒ գլխավոր շտաբ պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Մինչ այս Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահի, խորհդարանական խմբակցությունների ղեկավարների, Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ, տեղեկացնում է Panorama.am-ը։