Արամ ԳԱԲՐԵԼՅԱՆՈՎ. ՆԻԿՈԼԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ Է ԳՇ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՇԱՆՏԱԺԻ ԵՆԹԱՐԿՈՂ

Նիկոլը ռազմական ոստիկանության պետ, Անդոն Քոչարյանի մտերիմ ընկեր Աշոտ Զաքարյանին նշանակել է Գլխավոր շտաբի զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող: Այս մասին Telegram-ի իր էջում գրել է «Իզվեստի» թերթի տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանցի լրագրող Արամ Գաբրելյանովը:

«Նիկոլը ռազմական ոստիկանության պետ, Անդոն Քոչարյանի մտերիմ ընկեր Աշոտ Զաքարյանին նշանակել է Գլխավոր շտաբի զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող: Նա շատ ակտիվ սկսել է կոմպրոմատ հավաքել Օնիկի գլխավորությամբ բանակի ղեկավարների դեմ: Ավելին, նա հիմա ցուցակով զանգում է բոլորին, ովքեր այս կամ այն պատճառով հեռացվել են ԳՇ-ից և ՊՆ-ից, այդ թվում՝ կոռումպացվածներին, և կոչ է անում ԳՇ-ի դեմ ելույթներ ունենալ՝ խոստանալով նրանց վերադարձնել իրենց պաշտոնները, կոչումները և կերակրել պետության հաշվին: Անդոն, մեր երկար ձեռքեր ունենք, մենք քո և քո կամակատարների բոլոր քայլերը նախապես գիտենք»,-գրել է նա:

News.am