Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

Փետրվարի 28-ը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի զոհերի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել և ծաղկեպսակ դրվել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։