«Ստարշե Էդդի»․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՌՉԵԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՄԲ ԿՈՇՏ ՍԱԴՐԱՆՔՆ Է

Իշխանությունից կառչելու Նիկոլ Վովաևիչի վերջին և միակ հնավարությունը արյունահեղությամբ կոշտ սադրանքն է, գրում է «Ստարշե Էդդի» տելեգրամյան ալիքը:

«Կցանկանայի հավելել մի քանի բառ Փաշինյանի վաղվա հանրահավաքի մասին: Իշխանությունից կառչելու Նիկոլ Վովաևիչի վերջին և միակ հնավարությունը արյունահեղությամբ կոշտ սադրանքն է:

Ես երկար եմ մտածել՝ ինչպես է հնարավոր բնութագրել Փաշինանին, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանն ինձ ասել է. «Փաշինյանը Հերոստրատի և Ներոնի խառնուրդ է»:

Իսկապես, դա ամենահստակ բնութագրիչն է: Վաղը հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հավաքել առավելուգույն թվով մարդկանց՝ օգտագործելով իր ամբողջ վարչական ռեսուրսը: Հենց այս պահին «Իմ քայլը» կուսակցության գրասենյակում կուսակցության ղեկավարության և պատգամավորների հանդիպումն է այսպես կոչված կազմակերպչական հարցերի մասին: Փաշինյանը չունի այլ ռեսուրս, բացի հանրային հիստերիա հրահրելը: Փաստորեն նա վարում է Բաժանիր և տիրիր վաղեմի քաղաքականությունը՝ հակադրելով սպիտակներին և սևերին, իսկ ըստ էության՝ հրահրելով երկիրը դեպի Քաղաքացիական պատերամզ:

Նա շատ լավ հասկանում է, որ կորցրել է լեգիտիմությունը, քանի որ հասցրել է երկիրն ու ժողովրդին ներկայիս, ծանր իրավիճակին: Իրավիճակն ադեկվատ գնահատելու համար խոչընդոտ է նրա հոգեբանական խառնվածքը: Պարադոքսալ իրավիճակ է: Ատելության և մարդկանց առողջության գնով նա փորձում է լուծել իր իշխանությունը երկարաձգելու հարցը:

Սակայն մարդիկ պետք է գիտակցեն, որ Փաշինյանը կվերագրի թափված արյան համար պատասխանատվությունը հենց նրանց վրա, ովքեր վաղը կմասնակցեն քայլերթի՝ ի աջակցություն Փաշինյանի: Ուստի կցանկանամ իմ անունից խորհուրդ տալ. պետք չէ հրկիզել Հռոմը հանուն խելագար կիսակայսեր քմահաճույքի:

News.am