Ռուս խաղաղապահները ապահովվել են Կարմիր խաչի երկու մարդասիրական ակցիաների իրականացումը

Ռուս խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում. ռուս խաղաղպահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում:

Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: «Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումն ու մարդասիրական օգնության տրամադրումը բնակչությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հաղորդվում է, որ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են Լեռնային Ղարաբաղի ականազերծման աշխատանքները: Վերջին մեկ օրում մաքրվել է 10 հեկտար տարածք, 5 կմ ճանապարհ, 14 շինություն, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 51 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթաց զինամթերքից մաքրվել է 1558 հեկտար տարածք, 489 կմ ճանապարհ, 1538 շինություն, վնասազերծվել է 25 045 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահներն ապահովել են Ադրբեջանի զինված ուժերի 5 ավտոմոբիլային շարասյուների՝ Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը հյուսիսային և հարավային ուղղություննրով, ինչպես մեկ շարասյան երթևեկությունը Շուշի-Կարմիր շուկա երթուղով և հակառակը:

Բացի այդ, ապահովվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երկու մարդասիրական ակցիաների իրականացումը Ստեփանակերտում, տեղեկացնում է Tert.am-ը: