Այս պահին Հայաստանի հիվանդանոցներում կա 865 մահճակալ, որից 808-ն արդեն զբաղված է

Այս պահին Հայաստանի հիվանդանոցներում կա 865 մահճակալ, որից 808-ն արդեն զբաղված է: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով` արդեն աշխատանքներ են տարվում հիվանդանոցների տեղակայման և մահճակալային ֆոնդի ավելացման ուղղությամբ:

Սակայն, ըստ նախարարի, չպետք է մոռանալ, որ նույնիսկ եթե առողջապահական համակարգը կարողանա բժշկական օգնություն ցուցաբերել COVID-19- ով հիվանդ բոլոր մարդկանց,, հիվանդների մոտ 20 տոկոսի մոտ հիվանդությունը ծանր է ընթանում, իսկ 5 տոկոսի մոտ` ծայրահեղ ծանր: Եվ վիրուսի տարածումը, եթե մարդիկ չսկսեն ավելի խիստ հետևել անվտանգության կանոններին, դա կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել շատերի համար, տեղեկացնում է News.am: