2021-03-04 16:58
Լրատվական գործակալություններ
Թուրքիան և Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժությունները կանցկացնեն
Թուրքիայում կանցկացվեն թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջը, հրամանատարաշտաբային մարզումները տեղի կունենան Ըսփարթա նահանգում։
Նշվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։ Մարզումները կտևեն 6 շաբաթ։
«Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: