2021-03-05 21:17
Լրատվական գործակալություններ
Օնիկ Գասպարյանի անունով կեղծ էջեր են հայտնվել սոցցանցերում
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը հայտնում է, որ սոցիալական ցանցերում (Facebook, Twitter և այլն) ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։
«Տեղեկացնում եմ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում, նրա անունից հանդես գալու նմանատիպ փորձերը դատապարտելի են և ըստ կոնկրետ դեպքերի կարող են առաջացնել իրավական պատասխանատվություն»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Գլխավոր շտաբը հրավիրում է իրավապահ մարմինների ուշադրությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։