ՌԴ ԱԳՆ-ն` Բաքվի զորավարժությունների մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի նախաձեռնած օպերատիվ-մարտավարական զորավարժությունները պլանային են և ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանի կայունության և անվտանգության համար։

«Հարավային Կովկասի բոլոր պետություններն էլ զորավարժություններ անցկացնում են, դա արվում է կանոնավոր կերպով, համապատասխան տեղեկությունը նախապես փոխանցվում է շահագրգիռ կողմերին», - ասել է նա։

Զախարովան ավելացրել է, որ ըստ ռուսական կողմի տվյալների՝ նշված զորավարժություններն ուղղված են զորքերի մարտական պատրաստության կատարելագործմանը, տեղեկացնում է Sputnik Armenia։