ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ: ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԼՔԸ ԿԱՐՈՂ Է ՎՃՌԵԼ ՄԵԿ ՄԱՐԴ

Դավաճան վարչապետը փլուզում է բանակը

Դեռ երեկ զարմանում էինք, որ ԱԱԾ-ն կատարում է «Սատանայի կոդը» վերծանելու վարչապետի հրահանգը, այսօր արդեն չեն զարմացնում «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքին գտնելու և վնասազերծելու այդ կառույցի անհաջող փորձերը։

Հետընթացն ակներեվ է, ընդ որում՝ բոլոր ուղղություններով. թուրքական հիմնադրամի փողերով դպրոցական դասագրքեր կազմելուց մինչև սեռական դաստիարակություն՝ մանկական նախադպրոցական հաստատություններում, Նիկոլի «բանավոր ընկալման» հիման վրա Սյունիքում սահմանների վերաձևումից մինչև Անդո Քոչարյանի սպառնալիքներ, որ իշխանությունը կարող է կրակել ժողովրդի վրա։ Սկզբում հասարակությունը սուր էր արձագանքում նոր իշխանության ներկայացուցիչների յուրաքանչյուր արտառոց արարքին, բայց աստիճանաբար արձագանքը բթացավ։ Նիկոլն ու իր հաճկատարները ակտիվորեն վերափոխում են քաղաքական տարածքը՝ օրըստօրե ավելի ու ավելի նողկալի դարձնելով այն։ Հասարակությունն աստիճանաբար հարմարվում է այդ այլանդակությանը և հանդուրժում այն, ինչը, դասականի խոսքերով, «առանց ստորության հանդուրժելն անհնար է». օրինակ՝ Նիկոլի «ուսապարկերի» անպատկառ հայտարարություններն այն մասին, թե 2018 թվականի ապրիլին պետական հիմնարկների զավթում չի եղել, իրենք միայն «մտել են ու դուրս եկել»։

Իմ գործընկերները հեռուստաէկրաններից վրդովմունք են արտահայտում այն մարդկանց պահվածքի առնչությամբ, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ կորցնելով իրենց որդիներին՝ շարունակում են աջակցել Նիկոլին, ասելով, որ կանոնավորապես դրամական նպաստ են ստանում զոհվածների համար։ Մի զինվորի հայր նույնիսկ գլուխ էր գովում, որ որդու մահվան դիմաց իրեն ներել են բանկային վարկի պարտքը։ Նրանք, ովքեր դեռ լիովին չեն հարմարվել հասարակությանը պարտադրվող այլասերումներին, մտատանջվում են Արցախի Պաշտպանության բանակի համար, որը փլուզել Փաշինյանին արդեն հաջողվել է, և Հայաստանի Հանրապետության բանակի համար, որի փլուզմամբ նա զբաղվում է մեր աչքի առաջ։ Այստեղ և այս պահին։

«Արտակ Դավթյանը Գլխավոր շտաբի պետ նշանակվել էր բանակը քանդելու համար, չի հասցրել, հիմա էլ նշանակվում է, որ մինչև վերջ քանդի»,-հայտարարեց Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, և այդ հայտարարության տակ կստորագրեր երկրի ռազմական էլիտայի գերակշիռ մասը: Շատերը սպասում էին, որ վարչապետի հրաժարականի պահանջով 41 գեներալների ստորագրությամբ հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանը կանի հաջորդ քայլը, բայց Գասպարյանն իրեն պահեց այնպես, ինչպես հայտնի զեկույցից հետո։ Հիշեցնեմ, որ պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստում նա Փաշինյանին զեկուցել է, որ պատերազմում պարտությունն անխուսափելի է և ժամանակն է քաղաքական որոշում կայացնել։ Այդ զեկույցից հետո պատերազմը ձգվեց ևս 40 օր, և ողջ այդ ընթացքում Գասպարյանը ոչինչ չձեռնարկեց, թեև այդ պատերազմի և դրա անխուսափելի ելքի մասին գիտեր ամեն ինչ և նույնիսկ ավելին։

Օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Սորոսի Արմենչիկ մականունով, հայտարարեց, թե պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստում Գասպարյանը նման հայտարարություն չի արել։ Հիշեցնեմ, որ Գլխավոր շտաբի պետի այդ հայտարարության մասին ժամանակին խոսել է նաև Դավիթ Տոնոյանը, որը պատերազմի ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։ Նա հավաստել է, որ այդ հայտարարությունը Գասպարյանը համաձայնեցրել է իր հետ։

Իր առաջին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանի պաշտոնազրկումից հետո Գասպարյանը կրկին արեց առաջին քայլը. ստորագրեց Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարության տակ և... արդյունքում չարդարացրեց հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածի սպասելիքները, որը անարյուն ռազմական հեղաշրջումը համարում էր դավաճան վարչապետից երկիրն ազատելու պատեհ հնարավորություն։

Դավաճանությունը շարունակվում է…

Բանակին հասցեագրված կշտամբանքները լիովին հիմնավորված չեն թվում, քանի դեռ մեզանից յուրաքանչյուրն իրեն չի զգացել որպես մարդ, որը կարող է և իրավասու է ազդել երկրում տիրող իրադրության վրա: Չի կարելի հույսը դնել լոկ այն բանի վրա, որ Հայրենիքի փրկության շարժման խորհրդում հավաքվել են համարձակ մարդիկ, և նրանք կստիպեն դավաճան վարչապետին հրաժարական տալ։

ՉԵՆ ՍՏԻՊԻ, ԵԹԵ ՆՐԱՆՑ ՉՕԳՆԵՆ: Չի կարելի հույսեր տածել, թե շրջապատման մեջ հայտնված և ՊՆ անգործության պատճառով շրջապատումից դուրս գալ չկարողացած զինվորների ծնողներից որևէ մեկի նյարդերը տեղի կտան, և այդ «որևէ մեկը» կորոշի հաշվեհարդար տեսնել բոլոր դժբախտությունների գլխավոր մեղավորի հետ։ Չի կարելի սպասել, թե ուսադիրներով ինչ-որ մեկը կորոշի ինքնադատաստանի ենթարկել պայմանավորված պատերազմ նախաձեռնած և հայկական երկրորդ հանրապետության տարածքի 75%-ը թշնամուն հանձնած դավաճանին։ Մինչ ժողովրդի մեծ մասը սպասում է, թե ինչ-որ մեկը կազատի երկիրը դավաճան վարչապետից, դավաճանությունը շարունակվում է…

Փաշինյանը «իր հագով» վերաձևում է ոչ միայն քաղաքական տարածքը, այլև հասարակական կլիման։ Երկրի գլխավոր հրապարակում մի կին տեսախցիկների առաջ ասում է, թե Շուշին հայկական քաղաք չէ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի պահանջում անցկացնել սկանդալային փաստաթղթի ձեռագրաբանական փորձաքննություն՝ այն մտավախությամբ, որ դա կհաստատի իր թուրքական գործակալ լինելը, որին բացահայտել և ստիպել են իրենց օգտին աշխատել Հայաստանի ազգային անվտանգության մարմինները: Դրանից վատթար կարող է լինել միայն մեկ բան. իշխանական քարոզչամեքենայի քար լռությունը՝ ի պատասխան ռուսաստանցի ռազմական փորձագետի այն հայտարարության, որ Փաշինյանը հավաքագրվել է Մեծ Բրիտանիայի ՄԻ-5 գաղտնի ծառայության կողմից։

Պատռված են Նիկոլի բոլոր դիմակները

Պայմանավորված պատերազմում կրած պարտության և տարածքների կանխամտածված հանձնման մասին վկայող փաստերը հիմնավորված են իրավաբանորեն և փոխանցված գլխավոր դատախազին։ Արդեն բոլոր մակարդակներում ապացուցված են հակասահմանադրական գործողությունների միջոցով դատական իշխանության քայքայման ուղղությամբ վարչապետի ձեռնարկած գործողությունները։ Ակներև է տնտեսական կաթվածահարությունը, մարդու իրավունքների համատարած ոտնահարումը, քաղաքական բռնաճնշումները։

Երեք տարի շարունակ ընդդիմությունն ու ԶԼՄ-ները մերկացնում են վարչապետի կեղծ խոստումները. տնտեսական հեղափոխությունից մինչև նոր գերզինատեսակների ստեղծում և բարձր վարձատրվող հազարավոր աշխատատեղերով ձեռնարկությունների գործարկում։ Արդեն հայտնվել են հեռուստասերիալներ, որոնք մեկը մյուսի հետևից մերկացնում են Փաշինյանի բոլոր սուտ խոստումները. տեղական ավտոմեքենաների և հեռուստացույցների գործարանի կառուցումից մինչև բամբակի պլանտացիաների բարձր բերքատվություն: Մեղադրանքների փաթեթը պատրաստ է, վաղուց պատռված են Նիկոլի բոլոր դիմակները։ Բոլորին ու յուրաքանչյուրին հայտնի է, որ նա արտաքին ուժերի գործակալ է և կատարում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաձևման իր տերերի կամքը՝ ի վնաս Հայաստանի ու Արցախի։ Մի խոսքով, նրա պարագայում ամեն ինչ պարզ է, բայց բնավ ամեն ինչ չէ պարզ մեր դեպքում։

Պարզ չէ, թե ով ենք մենք ամենքս՝ այն ամենից հետո, ինչ իմացել ենք 3 տարվա ընթացքում գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերի առաջնորդի մասին։ Ո՞վ ենք մենք, եթե մեր լուռ թողտվությամբ դավաճան վարչապետը շարունակում է ոչնչացնել բանակը, ցեխ շպրտում Եկեղեցու վրա, գրոհում հայկական ավանդական արժեքների դեմ և խորհրդարանի ամբիոնից դատողություններ անում, թե պե՞տք է արդյոք մեզ Շուշին։ Ո՞վ ենք մենք. լուռ մեղսակիցներն այն մեծ դավաճանության, որը երկրի երեսից արդեն ջնջել է չճանաչված հայկական հանրապետության 75%-ը, սահմանազատման և գծանշման անվան տակ Սյունիքի ծածուկ բռնազավթման լուռ վկաներ, թե՞ մարդիկ, ում Էրդողանը ժողովրդավարության դասեր է տալիս ռազմական հեղաշրջման գոյություն չունեցող փորձի թեմայով։

Ուրիշ էլ ի՞նչ ապացույցներ պետք է ներկայացնել, որպեսզի զանգվածները վերջապես հասկանան, որ իշխանության ղեկին Փաշինյանի մնալու հարցում շահագրգռված են միայն Էրդողանն ու Ալիևը, որոնք երազում են աշխարհի քաղաքական քարտեզից Արցախը և Հայաստանը վերջնականապես ջնջելու մասին։ Մի՞թե կանոնավորապես ստանալով ֆինանսական խրախուսումները նվիրվածության համար՝ ուժային գերատեսչությունների ղեկավարները չեն մտորում մեծ քանակությամբ կանաչ փողերի ծագման մասին։ Կարծում եք՝ նրանք չգիտե՞ն, որ ազգային շահերին դավաճանելու համար իրենց վճարում են ադրբեջանական նավթի հոտ արձակող դոլարներով։ Օրերս աշխատանքից հեռացվելու վտանգի տակ էր հայտնվել արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, քանի որ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հրաժարվել էր կրկնել վարչապետի խոսքերը ռազմական հեղաշրջման փորձի մասին։ Նախարարը ճշմարտությունն ասաց, որ նման փորձ չի եղել և անմիջապես զրկվեց բարեհաճությունից։

Ազգային-ազատագրական պայքար է ընթանում դավաճանի ռեժիմի դեմ…

Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը բոլորիս ու մեզանից յուրաքանչյուրին դարձնում է երկրի ու ժողովրդի դեմ կատարվող հանցագործության մեղսակիցն ու մասնակիցը։

Դեռ որքա՞ն պիտի հանդուրժենք նման իրավիճակը։ Ռուսերեն մի հին բառ կա. «терпилы»։ Այդպես են անվանում նրանց, ովքեր անտրտունջ դիմանում են բոլոր նվաստացումներին՝ կամազրկության ու վախկոտության պատճառով: Այսօր հայ հասարակությունը հիշեցնում է այդպիսի «терпила», որի հետ կարելի է անել ինչ ասես, ընդհուպ մինչև մարդկային արժանապատվության բացարձակ ոչնչացում։

Բանականության քունը հրեշներ է ծնում. 3 տարի առաջ բանականության զանգվածային մթագնումը իշխանության բերեց արտաքին ուժերի խամաճիկին, բայց տոտալ հիմարացումը երկար տևել չի կարող։ Ժամն է արթնանալո՛ւ, պարոնայք։ Ազգային-ազատագրական պայքար է ընթանում դավաճանի ռեժիմի դեմ։ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայաստանի Հանրապետությանը, հետևաբար՝ մեզանից յուրաքանչյուրին։ Պատերազմի ելքը կարող է վճռել մեկ մարդ, և այդ մարդը ԴՈ՛Ւ ես։

Основная тема:
Теги: