801 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 185 020

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 801-ով և դարձել 185 020։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 602 մարդ (+324), կատարվել է 812 076 թեստավորում (+3 721), առողջացել են վարակվածներից 168 721-ը։ Գրանցվել է մահվան 3 384 (+24) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 862, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։