2021-03-24 09:15
Լրատվական գործակալություններ
Արսեն Թորոսյանի տեղակալը Կիևը «շփոթել» է Երևանի հետ և սխալ նկար տարածել
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook-ում հրապարակել է կեղտոտ փողոցի լուսանկար` այն ներկայացնելով որպես կադր Բաղրամյան պողոտայից։ Չախոյանի մեկնաբանությամբ` ընդդիմադիրները կեղտի մեջ են թողել պողոտան։
Իրականում, սակայն, սոցցանցի օգտատերերը հայտնաբերել են, որ լուսանկարը արվել է Ուկրաինայում 2017–ին։
Չախոյանը արդեն ջնջել է իր գրառումը:
«Նախորդ գրառումս հեռացրել եմ, որովհետև լուսանկարում իրականում Բաղրամյան պողոտան չէր պատկերված։ Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար», - գրել է պաշտոնյան իր էջում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։