Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ «ԷՍ ՄԱՐԴՆ ԱՌԱՆՑ ՍՏԵԼՈՒ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ»

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Facebook-ում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՍՈւ30ՍՄ ինքնաթիռների մասին հայտարարությանը:

«Էս մարդն առանց ստելու չի կարողանում ապրի։ Այսօր խորհրդարանում Նիկոլը կրկին ստեց` ասելով, որ ՍՈւ30ՍՄ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020թ. մայիսին։ Համացանցի բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվամիջոցները տեսանյութերով ապացուցում են, որ ՍՈւ30ՍՄ-ները Հայաստան են եկել 2019թ. դեկտեմբերի վերջին»,- գրում է Զաքարյանը։

Նախկին փոխնախարարը նաև շեշտում է, որ այս հաշվարկով մինչ պատերազմը Փաշինյանը ուղիղ ինն ամիս ժամանակ ուներ հրթիռներ ձեռք բերելու և Հայաստան տեղափոխելու համար։ Բայց չի արել։

«Իսկ նա ստելով փորձում է արդարանալ, որ իբր ժամանակը կարճ էր, դրա համար հրթիռներ չեն գնել։ Իսկ այդ ո՞վ է որոշել, որ հրթիռները կարելի է ձեռք բերել ինքնաթիռները բերելուց հետո, հատկապես, որ դրանց ձեռք բերման աղբյուրները տարբեր են։ Սովորաբար որևէ տիպի սպառազինություն ձեռք բերողը միաժամանակ լուծում է նաև անհրաժեշտ զինամթերքի գնման հարցը»,- նշում է նախկին պաշտոնյան:

Sputnik Armenia