2021-03-27 12:07
Լրատվական գործակալություններ
0
Զոհված զինծառայողների աճյուններ են փնտրում Ջրականի ու Վարանդայի շրջաններում
Ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երեկ՝ մարտի 26-ինարդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Որոնման աշխատանքներն իրականացվել են Թալիշ-Մատաղիս ուղղություններում:
ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր որոնումները մեկ ջոկատով շարունակվում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
Նշենք, որ մինչ օրս դեռ հստակ հայտնի չէ, թե հայկական կողմը քանի զոհ է ունեցել արցախյան պատերազմում։