Պեսկով․ Պատերազմին վերջ դնելու հարցում Պուտինի անձնական դերի մասին բոլորը պետք է հիշեն

Ղարաբաղում պատերազմին վերջ դնելու հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերի մասին բոլորը պետք է հիշեն։ Այդ մասին «Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հիանալի, վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ` հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Դրանք կարող ենք բազմաթիվ շերտեր ունենալ, որոնք փոխադարձ շահ են ներկայացնում։ Հայաստանի հետ նույնպես պատմականորեն լավ հարաբերություններ են։

Մենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ ունենք, որոնք Հայաստանի համար բավական օգտակար են։ Ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական։ Իսկ ինչ վերաբերում է տեղի ունեցածին... Հավանաբար, Պուտինի անձնական դերը պատերազմը դադարեցնելու հարցում պետք է բոլորը հիշեն»,-ասել է Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Sputnik Armenia։